Գաղտնիության քաղաքականություն (privacy policy)
Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն
Անձնական տվյալների վերահսկում
Ձեր անձնական տվյալների վերահսկողը Lars Laj AS-ն (այսուհետ՝ Վերահսկող), որի գրասենյակը գտնվում է Դանիայում (Kildebrøndevej 48, 2670 Greve): Էլեկտրոնային փոստի հասցեն է data@larslaj.com, հեռախոսահամարը՝ + 45 32 82 10 33:
Անձնական տվյալների մշակման նպատակները և իրավական հիմքերը
Ձեր անձնական տվյալների մշակումն իրականացվում է միայն Ձեր համաձայնության հիման վրա (հոդված 6՝ 1-ին կետի «ա» ենթակետ)՝ հիմք ընդունելով 2016 թվականի ապրիլի 27-ին Եվրոպական խորհրդարանի (ԵՄ) կողմից ընդունված կանոնակարգը (679)՝ անձնական տվյալների յուրացումից ֆիզիկական անձանց պաշտպանության և այդ տվյալների կիրառման մասին դիրեկտիվը (95/46/ EC) չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Տեղեկատվական բաժինը կտրամադրի կոնտակտային ձևաթուղթ՝ կապ հաստատելու համար:
Օրինականության սկզբունքը
Ձեր անձնական տվյալների մշակման համար օրինական հիմք է հանդիսանում Վերահսկողի կողմից առաջարկվող ծառայությունների կամ արտադրատեսակների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և մշակված մարքեթինգային քաղաքականությունը:
Անձնական տվյալների տրամադրման կարգը
Ձեր անձնական տվյալները կարող են տրամադրվել օրենքով լիազորված, ինչպես նաև Վերահսկողի կողմից ՏՏ ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակում կնքված համաձայնագրերի հիման վրա լիազորված անձանց:
Տվյալների պահպանման ժամկետը և ժամկետային չափորոշիչները
Ձեր անձնական տվյալները կպահպանվեն ծառայության մատուցման տևողության և Վերահսկողի պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ժամանակահատվածում՝ համաձայն ընդհանուր գործող օրենքների:
Համաձայնության հիման վրա գեներացված անձնական տվյալների պարագայում այդ տվյալները կմշակվեն համաձայնության վավերականության ժամկետի և կրկնօրինակի պահպանման ժամկետի ավարտից հետո (30 օր): Համաձայնությունը կարող է չեղարկվել ցանկացած ժամանակահատվածում, եթե այլ բան նախատեսված չէ կիրառելի օրենքով։
Տվյալների սուբյեկտի իրավունքները
Անձնական տվյալների վերաբերյալ անձի իրավունքների ամբողջական ցանկն ամփոփված է ԵՄ անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգում (GDPR III գլուխ՝ «Տվյալների սուբյեկտի իրավունքները»):
Ցանկացած ժամանակահատվածում Դուք իրավունք ունեք՝
ա. ստանալու տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների վերաբերյալ,
բ. պահանջելու Ձեր անձնական տվյալների ուղղում,
գ. պահանջելու ջնջել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը,
դ. դեմ լինելու Ձեր անձին վերաբերող անձնական տվյալների մշակմանը,
ե. պահանջելու Ձեր անձնական տվյալների տեղափոխում,
բողոք ներկայացնելու համապատասխան վերահսկիչ մարմին,
է. համաձայնության հիման վրա իրականացվող մշակման պարագայում ցանկացած պահի հետ վերցնելու մշակման համաձայնությունը՝ չխախտելով մշակման օրինական կարգը, քանի որ մինչև հետկանչումն այն կատարվել է համաձայնության հիմքով։
Անձնական տվյալների տրամադրման նախապայմանները
Անձնական տվյալների տրամադրումն անհրաժեշտ է ծառայության մատուցման համար, իսկ տվյալների չտրամադրելու կամ կապ հաստատելու հնարավորության բացակայության պարագայում դադարեցվում է տեղեկագրի ծառայության մատուցումը:
Որոշումների ավտոմատացված կայացում
Ձեր անձնական տվյալները չեն մշակվում ավտոմատացված կերպով և պրոֆիլավորված չեն: